AM
30 Մայիս 2013 - 11:35 AMT

Խորեն Պալյանի եղբայրը խոստանում է փրկել Լուսինե Զաքարյաի բնակարանը, բայց առայժմ խոչընդոտներ կան

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող Րաֆֆի և Արտաշես Պալյանները (Խորեն Պալյանի եղբայրը և եղբորորդին) արձագանքել են հայաաստանյան լրատվամիջոցներում վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի բնակարանի խնդրին: Բանն այն է, որ Երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանը, որը գտնվում է Կողբացի 42 հասցեում, անմխիթար վիճակում է: Վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են եղել, որ բնակարանը ժամանակ առ ժամանակ ողողվում է ջրով:

Րաֆֆի և Արտաշես Պալյանները տեղեկացնում են, որ իրենք տուն-թանգարան հիմնելու նպատակ ունեն,սակայն այժմ դատական քաշքշուքի մեջ են, որի մանրամասները գործի բնույթից ելնելով չեն կարող ներկայացնել:

«Հույս ունենք, որ կկարողանանք հաղթահարել այս խոչընդոտները և իրականացնել խորեն Պալյանի երազանքը: Նա շատ էր ցանկանում, որ Լուսինե Զաքարյանը տուն-թանգարան ունենա: Հուսով ենք, արվեստասեր հանրությունն ու ՀՀ մշակույթի նախարարությունը կաջակցեն մեզ այս հարցում»,-գրել են Րաֆֆի և Արտաշես Պալյաննները: