AM
30 Մայիս 2013 - 12:20 AMT

Գեղարքունիքում բացվել է Հայփոստի արդիականացված երկու բաժանմունք

Մայիսի 30-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Սարուխան և Նորատուս համայնքների արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնականարարողությունը:

Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները,տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորում: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով,տեսագրող սարքավորումով: Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացմանև զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստայինբաժանմունք և մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երևանում, 52-ը`մարզերում:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Նոր ենթակառույցների և սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Սարուխանի և Նորատուսի բնակիչներին:

Հայփոստ Թրասթ Մենեջմենթը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակիցսուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում, ասվում է Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Հայփոստ ՓԲԸ հաղորդագրության մեջ: