AM
31 Մայիս 2013 - 11:41 AMT

Երևանում քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: