Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը` «1900+» համաշխարհային երաժշտության համերգաշարի շրջանակներում հունիսի 30-ին կազմակերպում են ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը` նվիրված գերմանական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը` Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Համերգաշարն իրականացվում է 2009 թվականից` ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների օժանդակությամբ և մինչ օրս կազմակերպվել են ռուսական, ֆրանսիական, ճապոնական, լեհական, շվեյցարական և ամերիկյան 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության համերգներ:






