AM
1 Հունիս 2013 - 09:42 AMT

Հայաստանի արտգործնախարարը հունիսի 3-ին կմեկնի ԱՄՆ

Հունիսի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում և ելույթը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:

Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին: