AM
3 Հունիս 2013 - 12:32 AMT

Լեհաստանի դեսպանը հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար կազմի հետ

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար կազմի հետ` նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի և Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։

Երկուստեք կարևորվեց եվրոպական ստանդարտների լիակատար կիրառումը Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայությունը: