AM
3 Հունիս 2013 - 16:22 AMT

Վաղը տեղի կունենա «Young stars» խորագրով միջբուհական փառատոնը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել են «Young stars» խորագրով միջբուհական փառատոնը։ Հունիսի 4-ին կայանալիք համերգային ծրագրին կմասնակցեն ոչ պետական բուհերի և օտարերկյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի շնարհալի ուսանողները։

Ծրագրի նպատակն է համախմբել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներին, ակտիվացնել սովորողների արտալսարանային կյանքը: Մշակութային այս միջոցառմանը կմասնակցի մոտ 200 երիտասարդ։