AM
24 January 2006 - 09:53 AMT

Մոսկվա-Երեւան ինքնաթիռը վատ եղանակային պայմանների պատճառով ստիպված է եղել վայրէջք կատարել Բաքվում

«Սիբիր» ընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Երեւան թիվ 906 չվերթը, վատ եղանակային պայմանների պատճառով հունվարի 23-ին վայրէջք է կատարել Բաքվի օդակայանում: Բաքվի օդակայանում վայրէջք կատարելուց առաջ «Սիբիր» ընկերությունը ստացել է անվտանգության երաշխիքներ իր ուղեւորների համար: Ավելի ուշ ինքնաթիռը ուղեւորվել է Թբիլիսի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: