Հայաստանը հիմնականում զինված է ռուսաստանյան արտադրության տեխնիկայով, որը մշտապես նորացվում է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արկա» գործակալությունը, հեռուստահարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը: Մասնավորապես, նրա խոսքերով` նորացվել է հարյուրավոր միավոր զրահատանկային տեխնիկա, 21 տոկոսով արդիականացվել է ավտոպարկը, ընթանում է կապի միջոցների վերազինումը: Իրենց տեխնիկական զինվածությամբ Հայաստանի բանակն այսօր չի զիջում Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի զինված ուժերին, եւ հաճախ էլ նույնիսկ գերազանցում է նրանց, նշել է փոխնախարարը: