Այսօր մեր ժամանակների ամենամեծ կոմպոզիտորներից մեկի` Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:
Նա ծնվել է Քոջորիում 1903 թվականին: 1913 թվականին նա ընդունվել է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»: Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, ընդունվել է փողային նվագախումբ։ 1915 թվականի ողբերգական դեպքերի ժամանակ Խաչատրյանների ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ` (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ 1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է նրան Մոսկվա, որտեղ նա ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»։
Այստեղ բացահայտվում է նրա կոմպոզիտորական տաղանդը և 1925 թվականին Գնեսինը առաջարկում է Խաչատրյանին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին նա ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Խաչատրյանը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։ 1936-1947 թվականները ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։ 50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
1956 թվականի դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»: Մեծանուն կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանի առթիվ այս տարի աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված:
Անվանի կոմպոզիտորի հոբելյանական միջոցառումների սկիզբը կազդարարվի Երևանում մեկնարկող մեծ արվեստագետի անունը կրող 9-րդ միջազգային մրցույթով, իսկԵրևանն այսօր ողջ օրը խաչատրյանական է լինելու: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված էկրաններին կցուցադրվեն Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմեր, ամենուր կհնչեն նրա ստեղծագործությունները: