AM
24 January 2003 - 18:31 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՏՈՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Այսօր Երեւանում բացված փոքր եւ միջին ձեռնարկատիրության 2-րդ համաժողովը կփորձի վեր հանել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտող գործոններն ու առաջարկել հնարավոր լուծումներ: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է Փոքր եւ մեծ ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Ռշտուն Մարտիրոսյանը, այս տարվա օգոստոսից ՀՀ-ում կսկվի փոքր եւ միջին ձեռնարկատերերին վարկային երաշխիքների տրամադրման փորձնական ծրագրի իրականացումը, որի հաջողության դեպքում 2004թ. կմեկնարկի ավելի լայնածավալ ծրագրի իրականացումը: