AM
6 Հունիս 2013 - 11:49 AMT

Աշտարակում կկառուցվի Նոր Հալեպ թաղամասը

Կառավարությունը հունիսի 6-ի նիստում հավանություն է տվել Աշտարակում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին կհատկացվի 4,8 հա տարածք Աշտարակում, 600 սիրիահայ ընտանիքների համար: Սիրիահայերը պատրաստ են վճարել բնակարանի արժեքի 50 տոկոսը:

Սփյուռքի նախարարության տվյալներով, Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 7000 հայ: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ նման թաղամասեր կկառուցվեն նաև Հայաստանի այլ քաղաքներում: