AM
8 Հունիս 2013 - 11:15 AMT

Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին

Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստում հաստատել է Երևանի քաղաքապետի երդմնակալության առիթով ավագանու նիստ գումարելու օրը:

Երևանի քաղաքապետն իր լիազորությունները պետք է ստանձնի ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:

Ավագանու որոշմամբ՝ Երևանի ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին:

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև մշտական հանձնաժողովների կազմը: Երևանի ավագանին որոշել է հաջորդ նիստը հրավիրել սեպտեմբերի 10-ին: