Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ նախկին քաղաքապետ, այսօր Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը ճեպազրույցի ժամանակ պատասխանեց լրագողների մի քանի հարցերի: «Տարոն Մարգարյանը շատ լավ նախագծեր է իրականացնում: Ես հարցին որպես մասնագետ եմ նայում ու շատ ավելի խորը բաներ եմ տեսնում: Իմ տեսածներից կառանձնացնեմ, օրինակ, Աջափնյակում իրականացվող սոցիալական ծրագիրը, որտեղ նոր բազմաբնակարան շենք է կառուցվում»,- ասաց նա:Գագիկ Բեգլարյանը կատակեց, որ իր նախկին պաշտոնի փոխարեն իր երեխաներին է կարոտում: Իսկ քաղաքապետի պաշտոնին վերադառնալու հնարավոր ցանկության մասին ասաց. «Մարդիկ երազանքերով, ցանկություններով չեն ապրում»:
Վերադառնանք իրականությանը` տրանսպորտի ուղեվարձի թանկացում. «Եթե անգամ տրանսպորտի ուղեվարձը թանկանա, մենք կանենք այնպես, որ այդ թանկացումը չնչին չափով լինի: Երբ հստակ հաշվարկներ ունենանք, դրանք կներկայացնենք հանրությանը: Չեմ ուզում հիմա բաներ ասել, որոնք հետո կարող են իրականությանը չհամապատասխանել»,- ասաց Կապի և տրանսպորտի նախարարը:






