Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թռչնագրիպի դեմ պայքարի գծով փորձագետները երեքշաբթի ժամանել են Հայաստան հանրապետության առողջապահության նախարարության հրավերով: Իր մեկ շաբաթյա աշխատանքային այցի ընթացքում փորձագետները մտադիր են տեխնիկական աջակցություն ցուցյ տալ հայկական կողմին` ուղղված հանրապետության տարածք թռչնագրիպի վիրուսի հնարավոր ներթափնցումը կանխելուն եւ պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացման: Մասնավորապես, ԱՀԿ մասնագետները կօգնեն Հայաստանին կատարելագործել սանիտարահամաճարակային վերահսկման, ինչպես նաեւ վիրուսային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման համակարգերը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: