Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլhարմոնիայի մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Բոլորը գնում են Երևան» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը:
Երևանի քաղաքապետարանի Ժողովրդական դիվանագիտության առաքելության հետ անցկացվող միջոցառման գլխավոր նպատակը հետխորհրդային երկրների մշակութային կապերի ընդլայնումն ու երիտասարդների միջև շփման նոր հնարավորությունների ընձեռումն է:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից միջոցառման շընթացքում հնչել է էստոնական ագային երաժշտություն, ելույթ է ունեցել նաև Հայաստանի պետական կամերային նվագախումը:
Նշենք, որ «Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակում Երևան են այցելելու ավելի քան 500 օտարերկրյա հյուրեր՝ գիտնականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ, լրագրողներ, նաև` զբոսաշրջիկներ Էստոնիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և հետխորհրդային այլ երկրներից: Մինչև հունիսի 16-ը երևանյան տարբեր մշակութային կենտրոններում նախատեսված են ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, թատերական երեկոներ և տարբեր այլ միջոցառումներ:
Ծրագիրը շարունակական է, և հայաստանյան պատվիրակությունը փոխադարձաբար հյուրընակալվելու է Էստոնիայում:






