Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է մարզպետի տեղակալ Սամվել Մինասյանը:
Կառավարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ վարչապետի որոշմամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին տրամադվել է չվճարվող արձակուրդ՝ հունիսի 11-24-ը ներառյալ։
Նշենք, որ այս պահին ֆինանսների նախարարությունը, մարզպետի նախաձեռնությամբ, ստուգումներ է կատարումայս մարզում` կապված գյուղացիներին դիզվառելիքի բաշխման հետ:






