Ազգային ժողովը հունիսի 17-ին՝ ժամը 12-ին արտահերթ նիստ կգումարի: Այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը պատկանում է կառավարությանը:
ԱԺ քարտուղարությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին, որ արտահերթ նիստի օրակարգը հայտնի կլինի երկուշաբթի: Նշենք, որ այսօր ավարտվում է Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը:






