AM
14 Հունիս 2013 - 05:56 AMT

Այսօր կկայանա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթը

Այսօր Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայանալու է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթը: Առաջինը հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Մարգարյանը: Նա կներկայացնի «Փակուղի» մենապարը, որը բեմադրել է` Արսեն Մեհրաբյանը:

Մրցույթին մասնակցում է 10 երկիր՝ Հայաստան, Բելառուս, Նիդեռլանդներ, Շվեդիա, Ուկրաինա, Չեխիա, Լեհաստան, Նորվեգիա, Սլովենիա, Գերմանիա: