Վաղարշյան 19/1 շենքի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերվել է անվանի մտավորական, գրող Վրեժ Իսրայելյանի դին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, ըստ նախնական տվյալների՝ գրողը ինքնասպան է եղել:
Նշենք, որ Վրեժ Իսրայելյանը 1979-81 թվականներին աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժինն է վարել: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիրն է եղել, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:






