AM
17 Հունիս 2013 - 05:54 AMT

Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մադրիդ

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կմեկնի Մադրիդ։

Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։

Այցելության շրջանակներում նախատեսված են նաև նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում և ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: