AM
17 Հունիս 2013 - 06:11 AMT

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է եղել

Հունիսի 16-ին`ժամը 21.55-ին սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.10-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոցմինդա քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 41.230 և արևելյան երկայնության՝ 43.800: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: