Այսօր մեկնարկում է «Ռոք, ռեփ, փոփ փառատոնը», որի նախաձեռնությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրինն է: Փառատոնին անհրաժեշտ է ներկայանալ երաժշտական կատարումների, բեմականացումների, գործիքավորման, ստեղծագործական, անսպասելի, այլընտրանքային մոտեցումներով:
Փառատոնը բաց է, կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման: Ներկայացվող երաժշտական ոճեր են, ռոք, հիպ-հոպ, R&B, ռեփ, փոփ, դասական, ջազ, ժողովրդական, գործիքային, հեղինակային: Լինելու է կենդանի հնչողություն: