Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նստաշրջանը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը: Նիստին գրանցվել է 104 պատգամավոր:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ օրակարգում ընդգրկված էին մի քանի հարցեր, որոնք պետք է քննարկվեին և քվեարկվեին երկրորդ ընթերցմամբ, դրա համար սահմանվել է հատուկ ընթացակարգ: Ըստ առաջարկվող նախագծի՝ օրինագծերը քննարկումից հետո պետք է ընդունվեն 24 ժամվա ընթացքում: ԱԺ-ն ընդունեց այս որոշումը:
ԱԺ արտահերթ նստաշրջանի առաջին նիստը սկսվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկմամբ, որն ընդհատվել էր գարնանային նստաշրջանի ավարտին:
Օրակարգում ներառված է 20 հարց, այդ թվում՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այլ հարցեր:






