2013թ. հունիսի 15-ին և 16-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովն իր շուրջ համախմբեց մարդու իրավունքների կրթության մասնագետների՝ քննարկելու ավագ դպրոցում «հասարակագիտություն» առարկայի դասավանդման չափորոշիչների վերանայումն՝ ի նկատի ունենալով միջազգային լավագույն փորձը, ասվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հաղոևդագրության մեջ:
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունից, ՀՀ կրթության ազգային ինստիտուտից մոտ 20 ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակագիտության ուսուցիչներ և մասնագետներ մասնակցեցին սեմինարին:
«Մենք հավատացած ենք, որ միջոցառումը կնպաստի այս ջանքերին և կբարձրացնի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը դպրոցում», – ասացԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան ԱնդրեյՍորոկինը:
Մարդու իրավունքներ դասավանդողների և ուսումնական ծրագիր մշակողների կարողությունների ամրապնդումը և նրանց՝ բոլոր մակարդակներում ուսանողների համարարդյունավետ ծրագրեր ու դասընթացներ մշակելու գործիքների տրամադրումը գրասենյակի կողմից Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող գործունեության կարևոր տարրերից է:2010թ.դեկտեմբերին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի Կրթությանևգիտության նախարարությունն միջև հուշագիր է ստորագրվել, որում նախանշված է համագործակցությունն այս ուղղությամբ:






