Հայկական ատոմային էլեկտրակայանը այսօր վերսկսել է իր աշխատանքը պահուստային վառելիքի հաշվին: Այդ մասին «Արկա» գործակալությանն են հաղորդել Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունում: Վառելիքի պաշարները թույլ կտան ՀԱԷԿ-ին աշխատել երկու ամիս, որից հետո ապրիլին կայանը կկանգնի պլանային պրոֆիլակտիկ վերանորոգման: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, այդ ժամանակահատվածում, այսինքն ապրիլի վերջին, Հայաստան կներկրվի կայանի համար նախատեսված նոր միջուկային վառելիք: «Դա թույլ կտա Հայկական ԱԷԿ-ին անխափան աշխատել 300 օր»,-ասել է Ա. Մովսիսյանը: