AM
23 January 2003 - 14:31 AMT

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՍԱՅԹԸ

Ինտերնետում բացվել է Հայաստանի գործող նախագահ, պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի սայթը: «www.robertkocharian.am» սայթում տեղադրված են Ռ.Քոչարյանի կենսագրությունը, նրա նախընտրական ծրագիրը եւ անցած 5 տարիների կատարած աշխատանքի հաշվետվությունը, ինչպես նաեւ` նորություններ քարոզարշավի ընքացքի մասին: Սայթի այցելուները կարող են նաեւ հարցեր տալ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանին «Հարցեր եւ պատասխաններ» հատուկ խորագրի տակ: