AM
19 Հունիս 2013 - 06:10 AMT

«Դարձիր հերոս, նվիրիր արյուն» համերգ-ակցիա` Հյուսիսային պողոտայում

Վաղը`ժամը 16:00-ին, Հյուսիսային պողոտայում Արյունաբանական կենտրոնը և The Laboratory-ն ներկայացնում են բացօթյա համերգ «Դարձիր հերոս, նվիրիր արյուն»՝ նվիրված Արյան դոնորների միջազգային օրվան: Համերգին կմասնակցեն շոու բիզնեսի ներկայացուցիչները: Ծրագիրը ժամանցային է, բայց կրում է տեղեկատվական բնույթ և ուղղված է արյան դոնորության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:

Նշենք, որ արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդների, այդ թվում մոտ 500 երեխաների, բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: