Երկրի նախագահի ընտրությունների նախօրեին Հայաստան կժամանեն 26 միջազգային կազմակերպություններ ներկայացնող 250 դիտորդներ 16 երկրներից, այդ թվում եւ Եվրախորհրդարանի ինչպես նաեւ մի շարք երկրների խորհրդարանների պատգամավորներ: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ դիտարկման առաքելության ղեկավար Պիտեր Էյքերը Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ: Առաջիկա ընտրությունները կբարձրացնեն Հայաստանի հեղինակությունը որպես մի երկրի, որը հաստատուն քայլերով ընթանում է ժողովրդավարության ուղիով եւ շահագրգռված է անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, իր հերթին նշել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: