Կլոդ Մոնեի «Պալացցո Կոնտարինի» նկարը Sotheby’-ում վաճառվել է 19,7 միլիոն ֆունտ ստեռլինգով, ասվում է աճուրդի տան կայքէջում: Մինչ վաճառքը կտավը գնահատվում էր 15-20 մլն ֆունտ: Նկարը ձեռք է բերել անհայտ գնորդը, որը սակարկել է հեռախոսով: Աճուրդն անցել է երեք փուլով:
Հունիսի 19-ին կայացած աճուրդում Մոնեի նկարը ամենթանկ լոտն էր: Ընդամենը աճուրդում վաճառվել է արվեստի մոտ 60 գործ 105 մլն ֆունտ ստեռլինգ ընդհանուր գումարով: «Պալացցո Կոնտարինի» կտավը դասվում է 1908 թվականին, որտեղ պատկերված է Վենետիկի պալատներից մեկը: Նախորդ անգամ նկարը վաճառվել էր 1996 թվականին 4,2 մլն դոլարով: