AM
22 January 2003 - 18:25 AMT

ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ, ԸՍՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ, ԿՎԵՐՍԿՍՎԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

Վերականգնողական աշխատանքները «Մոզդոկ-Թբիլիսի» պահեստային գազատարի վնասված հատվածում, որով հիմնական խողովակատարի վթարից հետո ռուսական գազը հասնում էր Վրաստան եւ Հայաստան, նախատեսվում է ավարտել մինչեւ հունվարի 24-ը: Վրացական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, միաժամանակ վերանորոգման աշխատանքներ են տարվում հիմնական` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վրա, որոնք մասնագետների հաշվարկներով, կավարտվեն հունվարի վերջում: Հիշեցնենք, որ ռուսական գազի մատակարարումը Վրաստան եւ Հայաստան լիովին ընդհատվել էր հունվարի 17-ին: