AM
9 February 2006 - 11:34 AMT

Լույս է տեսել «Ադրբեջան եւ Հայաստան` խաղաղության եւ պատերազմի միջեւ» գիրքը

Բաքվի միջազգային մամլո ակումբում տեղի է ունեցել բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալի «Սեւ այգի. Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության եւ պատերազմի միջեւ» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է ղարաբաղյան հակամարտության ընթացքի մասին: «Շուրջ 1 միլիոն փախստականներ երկու կողմերից ստիպված եղան լքել իրենց տները, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հսկայական վնաս հասցվեց Ադրբեջանի եւ Հայաստանի տնտեսություններին»,-ասվում է նախաբանում: Գիրքը հիմնված է փաստաթղթերի եւ բազմաթիվ հարցազրույցների հիման վրա, որոնք հեղինակը վերցրել է հայերից եւ ադրբեջանցիներից` հայտնի քաղաքական գործիչներից, զինվորականներից, խաղաղ բնակիչներից, որոնք միաժամանակ դարձել են պատերազմի ակտիվ մասնակիցներն ու զոհերը: «Ես ջանում էի շփվել ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ հասարակ ժողովրդի հետ: Ինձ կշտամբում են այս գրքի համար եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում: Սակայն ես համոզված եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է հայ եւ ադրբեջանցի ժողովրդների ձեռքերում»,- հայտարարել է Թ. դը Վաալը, հաղորդում է Day.az-ը: