AM
22 Հունիս 2013 - 08:03 AMT

Էթնա հրաբուխը համալրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակը

Եվրոպայի խոշորագույն Էթնա հրաբուխը, որ գտնվում է Սիցիլիա կղզում, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Որոշումը կայացվել է այդ կազմակերպության 37-րդ նիստում:

Էթնան համարվել է «Երկիր մոլորակի ամենախորհրդանշական ու գործող հրաբուխներից մեկը»: Բացի այդ, ըստ հանձնաժողովի, այն անգնահատելի գիտական տեղեկությունների աղբյուր է հանդիսանում: Էթնան, լինելով Սիցիլիայի խորհրդանիշներից մեկը, կանոնավոր ժայթքումներ է ունենում: «Հրե լեռան» ակտիվությունը կանխատեսելի է, այն գտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնում: