AM
10 February 2006 - 11:50 AMT

ՈւԵՖԱ-ն կօգնի լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման վայրի որոշման հարցը

ՈՒԵՖԱ-ն կարող է հանդես գալ միջնորդի դերում Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների` Եվրոպայի 2008թ. ֆուտբոլային առաջնության ընտրական փուլի հանդիպման հարցում: «Ա» խմբի օրացույցի քննարկմանը, որը կկայանա փետրվարի 10-ին Բրյուսելում, ներկա կլինեն նաեւ Եւրոպական ֆուտբոլային միության ներկայացուցիչները: Քննարկման կարեւորագույն հարցերից կլինի նույն խմբում հայտնված երկու երկրների հանդիպման վայրի եւ ժամկետի որոշումը: Ադրբեջանի ֆուտբոլային միությունը հանդես է գալիս հանդիպումը չեզոք մարզադաշտում անցկացնելու գաղափարի օգտին, իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակնարկել է, որ դեմ չի լինի ընդունել մրցակցին սեփական դաշտում: Հիշեցնենք, որ «Ա» խմբի մեջ են ընդգրկվել նաեւ Պորտուգալիան, Լեհաստանը, Սերբիան եւ Չերնոգորիան, Բելգիան, Ֆինլանդիան եւ Ղազախստանը, որոնց առաջին հանդիպումները կկայանան առաջիկա աշնանը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: