Մայիսի 29-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում անցկացվում է 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսը: Այս տարի ցուցահանդեսը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին և ընդգրկում է ազգային տարազների, արհեստների, գեղջկական պարերի, հարսանեկան և այլ ավանդույթների ու առասպելների թեմաները:
41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսին Հայաստանից մասնակցող պատանիները ներկայացնում են իրենց գեղանկարչական, լուսանկարչական և կերամիկական աշխատանքները: Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը ներկայացնող պատանիներից վեցը և Դիլիջանի Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի ներկայացրած նկարների հավաքածուն արժանացել են «Լիդիցեի վարդ» մեդալի: Եվս վեց հայ պատանիներ ստացել են խրախուսական պատվոգրեր:






