AM
22 January 2003 - 16:17 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՔԻ-ՎԵՍԹՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում գերակշռում են Փարիզում եւ Քի-Վեսթում ձեռք բերված սկզբունքները: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական «Հինգ տարի անց» զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ «վերջին մի քանի տարվա ընթացքում ղարաբաղյան կարգավորման գործում նկատելի են փոփոխություններ եւ նոր մոտեցումներ»: Մասնավորապես, առջին անգամ Ադրբեջանը ընդունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծման անհրաժեշտությունը: Ռ.Քոչարյանի կարծիքով, այն բանի իրավաբանական հիմնավորումները, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, տալի են դրական արդյունքներ: