AM
27 Հունիս 2013 - 06:29 AMT

Շարմազանովը Հունաստանում կմասնակցի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության Ազգային համագումարին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու «Նոր ժողովրդավարություն» կուսակցության 9-րդ Ազգային համագումարին:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաև հույն խորհրդարանականների հետ: Հունիսի 27-ին ԱԺ փոխնախագահը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ հունիսի 28-ին՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ: