AM
28 June 2013 - 07:51 AMT

ՅՈւՆԵՍԿՕ- հանել է Իրանի Բամ քաղաքը Սպառնալիքի տակ գտնվող ժառանգության ցուցակից

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն որոշում է կայացրել, որ շնորհիվ Իրանի ժառանգության «Բամ քաղաքի և նրա մշակութային միջավայրի» կառավարման գործում ձեռք բերված հաջողության, ինչպես նաև նրա պահպանման վիճակի բարելավման, օբյեկտը կարող է հանվել Սպառնալիքի տակ գտնվող ժառանգության ցուցակից, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Բամ քաղաքը, որի ծաղկուն շրջանը թվագրվում է մ.թ. ա VII-XI դդ, ներառվեց Համաշխարհային ժառանգության ցուցակում 2004 թվականին: Այս նստաշրջանում Կոմիտեի անդամները փաստեցին, որ անապատում գտնվող ամրոցի ավերակները զգալիորեն կայունացվել են, իսկ կառավարման արդյունավետության մակարդաը թույլ է տալիս պնդել, որ օբյեկտն անվտանգության մեջ է: Քաղաքը կազմավորվել է Արգ է Բամ ամրոցի շուրջ, որը գտնվում է Մետաքսի մեծ ճանապարհին: