Իշխանությունները հասկանում են, որ այն, ինչ կատարվում է Փակ շուկայում, հանցագործություն է: Այս մասին այսօր ՄԻՊ գրասենյակում Փակ շուկայի խնդրով հրավիրված քննարկման ժամանակ ասաց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը.
«ՀՀ կառավարությունը գոյություն ունի մեր հարկերի հաշվին, դուք մեր աշխատողներն ենք և դուք, սկսած քաղաքապետով վերջացրած ոստիկանով, չեք կարողանում անել այն աշխատանքը, որի համար մենք ձեզ վարձել են:
Ես ուզում եմ ասել Փակ շուկայի կառուցապատողին, որ նա իզուր է փող վատնում, դա հօդս է ցնդելու: Այս «փակ շուկայական հարաբերությունների» վերջը եկել է: Լիենելու է պայքար և փողոցում և հրապարակում»,-ասաց Տիգրան Խզմալյանը:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն ասաց, որ Փակ շուկան փրկելու միակ ելքը ֆիզիկական ուժի դիմելն է.«Այլ ելք չկա, պետք է ֆիզիկական ուժով դիմադրել»:
Քննարկմանը ներկա ֆոտոլրագրող Հայ Բիանջյանը, սակայն, նկատեց, որ վերջին տարիներին երևանցիների հետ շատ տարօրինակ բան է կատարվում.
«Անտարբերություն է ամենուր, մենք չեն կարողանում տեր կանգնել մեր կոթողներին: Մարդիկ պետք է կենդանի պատ կազմեին և փակեին մուտքը, ուրիշ կերպ հնարավոր չի, հավատացեք: Ակցիա ես անում, 10 մարդ է գալիս, իսկ խոսելու ժամանակ բոլորը սիրում են շուկան, բոլորը սիրում են Երևանը: Քննարկումների ժամանակն անցել է, մենք այստեղ խոսում ենք, իրերնք այնտեղ կառուցում են : Շուկան ներսից խորանարդների են բաժանել, այն դեպքում, երբ դրա շքեղությունը հենց տարածությունն էր»,-ասաց ֆոտոլրագրողը:






