AM
4 July 2013 - 15:37 AMT

Ստրասբուրգում կայացել է Հայաստանի նախագահության կողմից անցկացվող մշակութային միջոցառում

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպել է ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։ Համերգի ունկնդիրների շարքերում են եղել ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության և Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ։