AM
21 January 2003 - 14:13 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ

Այսօրվանից Հայաստանում սկսվել է երկրի նախագահի պաշտոնի հավակնորդների նախընտրական արշավը: Նշենք, որ ընտրություններին, որոնք անցկացվելու են փետրվարի 19-ին, մասնակցում են նախագահի աթոռին հավակնող 11 թեկնածու: Դրանք են` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը, «Հեռանկար» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազգային միասնություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Ազգային-ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջնորդ Գառնիկ Մարգարյանը: