AM
8 Հուլիս 2013 - 08:38 AMT

ԱՄՆ դաշնային դատավորները կմասնակցեն իրավաբանների համար Հայաստանում կազմակերպված ուսուցմանը

Հուլիսի 6-20-ը Հայաստանում կլինեն Վաշինգտոնի արևմտյան օկրուգի դաշնային դատավորներ Ռոբերտ Լասնիկը ու Ռիկարդո Մարտինեզը և նույն օկրուգի Մինչդատական ծառայությունների պատասխանատու Քոննի Սմիթը`մասնակցելու դատավորների, դատախազների և փաստաբանների համար կազմակերպված ուսուցմանը, որի ընթացքում կդիտարկվեն նախնական կալանքին/արձակմանը, վեճերի այլընտրանքային լուծումներին և դատական եզրակացությունների գրավոր շարադրանքի առանձնահատկություններին վերաբերող հարցեր, ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

Ուսուցումը ֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից՝ Հայաստանում հաշվետվողականության ու իրավունքի գերակայության զարգացմանն ուղղված բարեփոխումներ իրականացնելու հանձնառության շրջանակում: