Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի ղեկավար է նշանակվել Արա Կարապետյանը, գրում է lenta.ru-ն:
Այս մասին հայտարարել է թատրոնի արդեն նախկին ղեկավար Վլադիմիր Ուրինը: Նա նշանակվել է Մեծ թատրոնի ղեկավար: Արա Կարապետյանը 1997թ.-ից երաժշտական թատրոնի գլխավոր դիրիժորն էր, իսկ 2005 թվականից նա Ուրինի առաջին տեղակալն էր: