AM
22 February 2006 - 13:10 AMT

Հայաստանը ի վիճակի է ապահովել իր սահմանների անվտանգությունը

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմի սկզբից անցած 18 տարիների ընթացքում հայերը ապացուցել են, որ կարող են հաղթել, զարգանալ, Հայաստանը ի վիճակի է ապահովել իր սահմանների անվտանգությունը` վերահսկելով 42 քառ. կմ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է «Համահայկական միություն» ՀԿ-ի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսությունը ոչ միայն գոյատեւել է, այլ նաեւ շարժվում է առաջ: Ինչպես նշել է Արմեն Այվազյանը, հայկական ռազմավարական միտքը արդեն սկսում է ձեւավորել, նաեւ գործել ինչպես հասարակական կարծիքի վրա, այնպես էլ իշխանության բարձրագույն մարմինների որոշումների ընդունման վար:

«Ես համոզված եմ, որ տվյալ պարագայում ժամանակը աշխատում է մեր օգտին, քանի որ ազգային անվտանգության ռազմավարության զարգացման հետ է, որ կարելի է բարձրացնել պետական կառավարման մակարդակը, այդ թվում կաշառակերության դեմ պայքարը եւ կադրային հարցերը: Ի վերջո, կսկսի ձեւավորվել իրական հայրենասիրական քաղաքական էլիտան»,- նշել է հայ քաղաքագետը: