AM
9 Հուլիս 2013 - 17:19 AMT

Վաղը կբացվի Պետո Պողոսյանի ջրաներկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը

Վաղը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա նկարիչ Պետո Պողոսյանի ջրաներկ աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը: «Քաղաքային բազմազանություն» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Անապատների և անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի տասնամյակին:

Նկարիչ Պետո Պողոսյանն աշխատում է միայն ջրաներկով առանց այլ նյութերի խառնուրդի: Նկարչի աշխատանքների հիմնական թեման ժամանակակից քաղաքն է: Պետո Պոսղոսյանն ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել այնպիսի հեղինակավոր միջոցառումների, ինչպիսին Շանհայի Ջրաներկի Միջազգային Բիենալեն (2012):