AM
13 July 2013 - 11:10 AMT

Ս. Սարգսյանն ու Վ. Խունդաձեն քննարկել են հայ-վրացական համագործակցությունները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեին:

Սարգսյանը ողջունել է հյուրին, կարևորել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մաքսային, հայ-վրացական համագործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեկնարկած աշխատանքներին: Կարևորվել է մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման ուղղությամբ սերտ համագործակցությունը:

Խունդաձեն ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքները, որոնք, նրա գնահատմամբ, արդյունավետ են և ներառում են երկու երկրների մաքսային ծառայություններին հետաքրքրող արդիական բոլոր հարցերը: