AM
20 January 2003 - 14:25 AMT

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Հայաստանում փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստմանը եւ անցկացմանը կհետեւեն ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի փորձագետները: Ինչպես այսօր Երեւանում հաղորդել է դիտարկման առաքելության ղեկավար Պիտեր Այքերը, այն կազմված է 26 եվրոպական փորձագետներից ԵԱՀԿ 16 անդամ-երկրներից: Իսկ ընտրությունների նախօրեին Հայաստան կժամանեն ավելի քան 200 կարճաժամկետ դիտարկողներ անմիջապես քվեարկության ընթացքի եւ ձայների հաշվարկման դիտարկման համար: «Մենք դիտարկման կենթարկենք նախընտրական եւ քաղաքական արշավը, ընտրությունների գործընթացի լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից եւ ընտրական վեճերի լուծումը»,- ասել է Պ. Այքերը: Նախնական եզրակացությունները ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ առքելությունը կհրապարակի ընտրությունների հաջորդ օրը, իսկ վերջնական զեկույցը պատրաստ կլինի մեկ ամիս անց: