Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ:
Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում:
Նա նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է նա:
Նախագահը մաղթել է Զեյթունցյանին ամուր առողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ: