Մոսկվայի ժամանակակից արվեստի ազգային կենտրոնում (НЦСИ) անցկացվեկիք ժամանակակից արվեստի հավաքածուների 7-րդ փառատոնին ներկայացվելու է նաև Հայաստանի ժամանակակից արվեստի ընտրանին: փառատոնին Հայասատանը կներկայացնի Նորարար փորձառական արվեստի կենտրոնը: Փառատոնը կայանալու է օգոտոս 9-ից հոկտեմբերի 5-ը: Հայկական հավաքածուն ներկայացվելու է օգոստոսի 9-ից սեպտեմբերի 8-ը:
Ցուցահանդեսը համադրում է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը: Ցուցահանդեսը հիմնված կլինի վիդեո-արվեստի, վիդեո ինստալացիաների, ինստալացիաների, և 2000 թվից սկսյալ ՆՓԱԿ-ի կազմակերպած բազմաբնույթ միջոցառումների վիդեո վավեագրությունների վրա: Այսպիսով, կներկայացվեն բոլոր այն արվեստաձևերը, որոնք իր գոյության երկու տասնամյակների ընթացքում ներկայացրել է ՆՓԱԿ-ը:






