AM
18 January 2003 - 14:23 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսը կայցելի հակամարտության գոտի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Ինչպես հաղորդել են ՀՀ Ազգային Ժողովի մամլո-ծառայությունում , այդ որոշումը ընդունվել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում հունվարի 15-ին: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, զեկուցողի այցը կկրի ճանաչողական բնույթ: Քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում սույն թվականի աշնանը ԵԽԽՎ արատագնա նիստ անցկացնելու հարցը: